Միսաք Մեծարենցը՝ թարգմանիչ

23 Ապր

Միսակ Մեծարենցը իր ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է նաև թարգմանություններ:Կանդրադառնամ դրանցից մեկին` Օսկար Ուայլդի «Դատաստանատուն» ստեղծագործությանը: Այն պատմում է նրա մասին, թե ինչպես Աստված, բացելով Մարդու Կյանքի Գիրքը, վճռում է նրա ուղին` դժոխք կամ դրախտ: Երեք անգամ նշելով Մարդու վատ արարքները` ասաց որ նա սխալ կյանք է վարել: Մարդը, լսելով Աստծու ասածները, ընդունեց դրանք: Փակելով գիրքը` Աստված վճռեց, որ նրան պետք է ուղարկի Դժոխք: Մարդն ասաց որ նա չի կարող իրեն ուղարկել Դժոխք, որհովետև իր ողջ կյանքը անցկացրել է Դժոխքի մեջ: Մի քանի վայրկյան լռությունից հետո Աստված Մարդուն ասաց, որ նրան պիտի երկինք ուղարկի, իսկ Մարդը պատասխանեց, որ նա չի կարող իրեն Երկինք ուղարկել, քանզի երբեք ու ոչ մի տեղ նա չի կարողացել այն պատկերացնել։ Եվ դատաստանատան մեջ կրկին տիրեց լռություն…

Մեծարենցը պարզ թարգմանել է այս ստեղծագործությունն առանց փոփոխություններ անելու բովանդակության մեջ: Պահպանել է հեղինակի վերաբերմունքը որոշ գոյականների նկատմամբ. Մեծատառով է գրել «Կյանքի գիրք», «Մարդ», «Դրախտ» և նման բառերը։ Լեզուն,ինչպես Մեծարենցի բոլոր ստեղծագործություններինն ու թարգմանություններինը, արևմտահայերենն է:

One Response to “Միսաք Մեծարենցը՝ թարգմանիչ”

  1. ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ 13 Հունիսի, 2013 at 6:13 ե. #

    ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է,ՀՆԱՐԱՎՈՐ Է ՇԱՏԵՐԻՆ ՀԱՅՏՆԻ ՉԼԻՆԻ, ՈՐ ՄԵԾՆ ՄԵԾԱՐԵՆՑԸ ԿԱՏԱՐԵԼ Է ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ :ՀԵՏԵՎԱԲԱՐ ՆՅՈՒԹԸ ԻՆՉՊԵՍ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ Է, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ:ԱՅՍՊԻՍԻ ՆՅՈՒԹԵՐ ՑԱՆԿԱԼԻ Է, ՈՐ ՇԱՏ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՄԵԾԵՐԻՆ:

Թողնել մեկնաբանություն